ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԻՐ ԶԻՆՈՒԺԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ԵՎ ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՐՑԱԽԻՑ
14.11.2023 15:21

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ   

Միջազգային իրավանորմերի կոպիտ խախտմամբ՝ Բաքուն վախենում է առանց Թուրքիայի կորցնել զավթածը   

Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ծառայության ժամկետը 1 տարով երկարացնելու մասին օրինագիծ է ուղարկվել Թուրքիայի Ազգային ժողով, որը ստորագրվել է պետության ղեկավարի կողմից: Այսկերպ, շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության կոպիտ խախտումը, քանզի նշյալ հայտարարությունից դուրս է թուրքական զինուժի տեղակայումը հինավուրց հայկական բնօրրան Արցախում: Նշենք, որ այն էթնիկ զտման է ենթարկվել և օկուպացվել այս տարվա սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով:

Ավելի վաղ <<Գործընթաց>> թերթը հրապարակել էր հեղինակային վերլուծական հոդված՝ <<ՔԱՆԻ ԴԵՌ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՉԻ ԼՈՒԾԱՐՎԵԼ, ՌՈՒՍՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱՆ ԱՐՑԱԽԻՑ>> վերնագրով, որում ընդգծված են կարևոր շեշտադրումներ նշյալ թեմայի շուրջ: 

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթում