ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՔԱՆԻ ԴԵՌ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՉԻ ԼՈՒԾԱՐՎԵԼ, ՌՈՒՍՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱՆ ԱՐՑԱԽԻՑ
10.11.2023 14:43

      ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ   //     

Ովքեր ակնկալում են օր առաջ տեսնել ռուս խաղաղապահների հեռացումը, առաջնահերթ պետք է պահանջեն թուրքերի հեռացումն Արցախից

Բաքվի կողմից Արցախի էթնիկ զտումից հետո շրջանառվում են լուրեր, թե իբր ռուս խաղաղապահները պետք է դուրս գան Արցախից: Վերջին տվյալով՝ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում, հայտնում են ՌԴ ՊՆ-ից…

«Գործընթաց» թերթի դիտարկմամբ, նշված հարցը սկզբունքորեն կախված է մի շարք գործոններից: Նախ՝ ի սկզբանե ռուս խաղաղապահներն Արցախ են գործուղվել 2020թ. հրադադարից հետո: Դեմ չլինելով նրանց գործուղմանը՝ Բաքուն չի համաձայնել նրանց մանդատին, որով սահմանափակել է նրանց առաքելությունն ընդամենը հրադադարի դիտարկման սահմաններում: Դիտարկման թույլտվությունն էլ այնպիսի շռայլություն է համարել, որ պահանջել է ռուսներին հավասար դիտարկման իրավունք տալ թուրքերին, ինչի արդյունքում ձևավորվել է ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը: Մինչդեռ Թուրքիան, լիներ ՆԱՏՕ-յի անդամ, թե՝ ոչ, պիտի բացառվեր՝ հիմք ընդունելով նրա՝ որպես Ցեղասպանագործի ամոթալի համբավը և բազմաթիվ երկրներից դատապարտված լինելը՝ որպես հայոց Եղեռնի անմիջական դերակատար: Ինչ վերաբերվում է ռուս խաղաղապահներին, որոնք իրենց դիտարկման առաքելության մեջ միշտ չեն եղել օբյեկտիվ ու հաճախ գործել են Բաքվի շահերի հետ համընկնող իրենց  նպատակների սահմանում՝ հարուցելով դժգոհություն, բայց դրանով հանդերձ նրանք թիկունք են եղել ու նրանց միջոցով, այդ թվում՝ ապաստարանների, ավելի քան 100000 հայ է փրկվել Եղեռնից ու հասել Հայաստան: Նշվածից հետևում է, որ նրանք, ովքեր ակնկալում են օր առաջ տեսնել ռուս խաղաղապահների հեռացումը հայաթափված Արցախից, առաջնահերթ պետք է պահանջեն թուրքերի հեռացումը:

Քանի դեռ ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը լուծարված չէ և վերջին թուրքը չի հեռացել Ղարաբաղից, ռուս խաղաղապահների հեռացման հարց չպետք է քննարկվի: Դիտակետերի ապամոնտաժումը ռուսների կողմից չի զուգորդվում 2020թ. պատերազմի հետևանքով Արցախի 75 տոկոս տարածքում թուրքական դիտակետերի ապամոնտաժմամբ: Եթե այս միտումը շարունակվի և միայն ռուսները հեռանան, պետք է անհապաղ ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահ առաքելություն ապահովվի ԼՂ-ում:  

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 348 համարում