ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՈՒՆԻՍԻ 3-Ը ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՕՐ Է. կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
01.06.2022 16:19

     ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ    

Օրակարգում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ հայտարարության նախագիծն է

ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ հունիսի 3–ին ժամը 16:00-ին ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու։ Օրակարգում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ հայտարարության նախագիծն է։ «Հունիսի 3-ը շատ կարեւոր օր է։ Բոլոր նրանց, ովքեր ակնկալիքներ ունեն կամ մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել կամ անկում ապրել, խորը հիասթափություն է սպասվում»,– News.am-ի հետ զրույցում ասել է Իշխան Սաղաթելյանը։ Հիշեցնենք, որ Դիմադրության շարժումն ԱԺ արտահերթ նիստի օրակարգի հիմքում է դրել ավելի վաղ հրապարակած հայտարարությունը,  տեսնել հետևյալ հղմամբ: Նախագծի հիմնավորմանը և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: 

Նշենք, որ իշխանությունը հայտարարել է, որ չի մասնակցելու այդ նիստին՝ դրանով իսկ վերահաստատելով, որ պատրաստ է տապալել ցանկացած նախագիծ, որում նշված կլինի հայոց ազգային ու պետական շահերից բխող այն թեզը, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Այս դիրքորոշման համար է նաև, որ համապետական հանրահավաքների և  բողոքի այլ զանգվածային միջոցառումների ժամանակ իշխանության հասցեին հնչում են «Ամոթ», «Դավաճաններ», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումները: