ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննությամբ
21.05.2020 19:29

    ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ        ԿՐԹՈՒԹՅՈՒՆ    

Դիմում-հայտը կներկայացվի էլեկտրոնային՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, քննությունները տեղի կունենան հուլիսի 1-ից մինչև հուլիսի 8-ը

ՀՀ կառավարության այսօրվա՝ մայիսի 21-ի որոշմամբ հաստատվել են պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021թթ. ուսումնական տարվա ընդունելության կարգը և բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Հղում անելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելմանը՝ որոշվել է կազմակերպել ընդունելության դիմում հայտերի ընդունման առցանց գործընթաց և ընդունելության քննությունների ընթացքում պահպանել ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված սանիտարահիգիենիկ կանոնները: Որոշմամբ առաջարկվում է բուհերում ընդունելությունն իրականացնել մեկ ընդունելության քննության արդյունքների հիման վրա, հաշվի առնելով նաև այն փաստը, որ դիմորդները նախօրոք տեղյակ են եղել, թե ինչ քննություններ պետք է հանձնեն և պատրաստվել են հանձնել ընդունելության 2 կամ 3 քննություն: Ընտրվել են այն քննությունները, որոնք կախված մասնագիտության առանձնահատկությունից առավել անհրաժեշտ են տվյալ մասնագիտությամբ սովորելու համար: Այն մասնագիտությունները, որտեղ ընդունելության համար դիմորդի հայեցողությամբ նախատեսված է եղել կամընտրական առարկաների  քննություններ՝ կրկին թողնվել է դիմորդի հայեցողությանն՝ իր ցանկությամբ ընտրելու մեկ քննություն:

Դիմորդները ընդունելության քննության եւ մասնագիտությունների նշումով դիմում-հայտը Գնահատման եւ թեստավորման կենտրոն պետք է ուղարկեն  էլեկտրոնային եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը: Քննությունները տեղի կունենան հուլիսի 1-ից մինչև հուլիսի 8-ը։