ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ԲԲԸ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՈՒՄ
31.05.2022 15:30

      ԾԱՆՈՒՑՈՒՄ    

Հայտատու` «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ

     Սույնով տեղեկացնում ենք, որ 2022թ-ի հունիսի 30-ին ժամը 12.00-ին ք. Երևան, Արցախի 138 հասցեում գտնվող Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության վարչական շենքում տեղի կունենա «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու ամսաթիվ սահմանված է 2022թ.-ի հունիսի 20-ի դրությամբ: Ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը`

  1. Ընկերության 2021թ. տարեկան հաշվետվության, հաշվապահական հաշվեկշռի, շահույթի և վնասների հաշվի, շահույթի և վնասների բաշխման հաստատման հարցսը:
  2. Ընկերության 2021թ. տարեկան ‎ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ ընկերության վերստուգողի հաշվետվությունը:

    Ընդհանուր ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին կարող եք ծանոթանալ /ստանալ/ ամեն օր ժողովի գումարման հայտարարության հրապարակման պահից մինչև ժողովի գրանցման ավարտը` դիմելով ք. Երևան, Արցախի 138 հասցեում գտնվող Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործերի կառավարչությանը:

    Բաժնետերերի` ընդհանուր ժողովին մասնակցելու համար գրանցումը տեղի կունենա 2022թ-ի հունիսի 30-ին ժամը 11.00-ից մինչև 11.55: Խնդրում ենք չուշանալ: Ուշացած բաժնետերերը չեն մասնակցի ժողովին: Անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է: