ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Մեդալի հավակնորդների քննությունը կկայանա միայն ,,Մաթեմատիկա,, առարկայից հունիսի 25-ին
20.05.2020 12:36

    ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ      ԿՐԹՈՒԹՅՈՒՆ   

Քննությունը բարեհաջող անցած հավակնորդները կստանան առավելություն

Ուսման մեջ գերազանց առաջադիմության համար մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի կհանձնեն քննություն: Այս որոշման վերաբերյալ պարզ դարձավ օրերս ՀՀԿԳՄՍՆ հաղորդմամբ: Կմասնակցեն հավակնորդներ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից: Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն <<Մաթեմատիկա>> առարկայից հունիսի 25-ին՝պահպանելով սանիտարական համապատասխան նորմերը: Քննությունը բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները կստանան մեդալ, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների դեպքում նաև առավելություն կունենան բուհեր ընդունվելու համար: Եթե սովորողը <<Մաթեմատիկա>> առարկան ընտրել է որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը: