ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ, ԸՆԴՈՒՆՎԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.11.2021 16:36

     ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ    

Առկա իրավիճակում գործող  վարչապետը չի կարող կազմակերպել երկրի անվտանգությունը, ուստի  անհրաժեշտ է ողջամիտ ուժերի համախմբում 

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունում այսօր աշխատանքային հանդիպում է կայացել «Պահեստազորի սպաներ» շարժման պատվիրակության հետ: Մտքերի  փոխանակման առանցքում եղել է երկրում ու նրա շուրջ ստեղծված իրավիճակը: Հանդիպման արդյունքով, ի դեմս ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանի և անվտանգության գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանի, Հուշագիր է ստորագրվել «Պահեստազորի սպաներ» շարժման և «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի միջև, ընդունվել համատեղ Հայտարարություն: 

«Պահեստազորի սպաներ» շարժումն ու «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում են.

իշխող քաղաքական ուժի ապաշնորհ կառավարման արդյունքում երկիրը հայտնվել է ծայրահեղ ծանր իրավիճակում, 44-օրյա պատերազմն արժեցել է  կործանման եզրին հասցված Արցախ, հազարներով հաշվվող զոհվածներ, տասնյակ հազարը գերազանցող հաշմանդամներ, գերության մեջ հայտնված հարյուրավոր զինվորներ, հետևողականորեն հարվածի տակ են առնված ազգային արժեքները, պառակտված է բնակչությունը, վտանգված է երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջությունն ու ինքնիշխանությունը, թիրախավորված է Հայ առաքելական եկեղեցին, մեր մշակութային ինքնությունը: Ստեղծվել է ծանրագույն իրավիճակ: Շարունակական ձախողումները վկայում են, որ գործող իշխանությունն անզոր է բեկել դրությունը, չունի միջազգային բավարար հեղինակություն, չի վայելում ժողովրդի երբեմնի աջակցությունը, պարտված գերագույն գլխավոր հրամանատար, տարբեր քրեական գործերով հետապնդվող սպայական կազմ  ունեցող բանակը կորցրել է  մարտունակությունը, ինչն օրեր առաջ հանգեցրել է չորստասնյակի հասնող զինվորների գերության հանձնվելու դեպքերի: Առկա իրավիճակում գործող  վարչապետը չի կարող լինել արդյունավետ բանակցող, կազմակերպել երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը, ուստի  անհրաժեշտ է ողջամիտ ուժերի համախմբում երկիրը ստեղծված իրավիճակից հանելու համար: