ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Փոփոխություններ սոցիալական աջակցության ծրագրում
09.09.2021 20:29

      ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ    

Իրազեկում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թ․ պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրում փոփոխություններ են իրականացվել։

Վերոնշյալ ընտանիքներին նախկինում հատկացվող միանվագ դրամական օգնությունը փոխարինվել է ամսական դրամական օգնությամբ, ինչը թույլ կտա ընտանիքի համար աջակցությունը դարձնել շարունակական, քանի դեռ անհայտ կորած կամ գերեվարված քաղաքացիական անձի կարգավիճակը չի փոխվել։

Ամսական դրամական օգնության չափը հաշվարկվում է սկսած 2020 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ, եթե առկա չէ անհայտ կորած (գերեվարված) համարելու հիմքերը հայտնի դառնալու կամ դադարելու մասին տեղեկատվություն։

Վերոնշյալ հիմքերի առկայության դեպքում՝ ամսական դրամական օգնության չափը հաշվարկվում է նշված հիմքերը հայտնի դառնալու ամսվանից մինչև հիմքերը դադարելու ամիսը ներառյալ։ Այսինքն, եթե նախկինում անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքները ստացել են միանվագ 1,000,000 դրամ, ապա այսուհետ հասանելիք աջակցությունը կստանան սահմանված ժամկետի շրջանակում յուրաքանչյուր ամիս 300,000 դրամի հաշվարկով՝ ավելացնելով արդեն իսկ ստացած միանվագ 1,000,000 դրամի տարբերությունը։ Դիմումներն ընդունվում են մինչև 2021 թ․ դեկտեմբերի 5-ը։

Արդեն դիմում ներկայացրած ընտանիքները դիմում ներկայացնում են պարզեցված ընթացակարգով՝ ներկայացնելով միայն տեղեկատվություն` այլ շահառուների (ընտանիքի անդամներ՝ ամուսին, զավակ, ծնող, քույր, եղբայր) առկայության վերաբերյալ։ Եթե ընտանիքի անդամները համաձայն են աջակցություն ստանալ մեկ շահառուի միջոցով, ապա անհրաժեշտ է կցել նաև նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին բոլոր շահառուների ստորագրած համաձայնագրի էլեկտրոնային լուսապատճենը։