ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՍԵՎԱՆՆ ՈՒ ԵՐԵՎԱՆՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ… ԲԱՆԱԿՑԵԼՈՒ՞ ԵՆՔ
27.08.2021 18:59

     ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ     

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ի հայտարարությունը ստեղծված իրադրության հետ կապված

  • «Փայլուն» քաղաքականություն ենք որդեգրել՝ բանակցում ենք:
  • Արցախը փաստացի հանձնեցինք թշնամուն՝ բանակցում ենք:
  • Թուրքը վաղուց երկրի բուն տարածքում է՝ բանակցում ենք:
  • Քաղաքացիական անձ թե զինվորական են առևանգում, գերեվարում՝ բանակցում ենք:
  • Մարդկանց ունեցվածքը, ինչքը խլում, տանում են՝ բանակցում ենք:
  • Փակել են Իրան-Հայասատան միջպետական ճանապարհը՝ բանակցում ենք:
  • Շրջափակման մեջ են հայտնվել հայկական գյուղերը՝ բանակցում ենք:
  • Սևանն ու Երևանն են ուզում… բանակցելո՞ւ ենք:

Ակնհայտ է, որ անվերջ զիջումներով ու անիմաստ բանակցություններով վերջնականապես կործանում ենք հայրենիքը, իրականութուն դարձնում պանթուրքիստական գաղափարը: