ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հունիսի 20-ին կայացած քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով կդիմեն ՍԴ
01.07.2021 20:40

      ՔԱՂԱՔԱԿԱՆ      

Հայտարարել է «Հայաստան» դաշինքը

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել. ««Հայաստան» դաշինքն առաջիկա օրերին կդիմի Սահմանադրական դատարան՝ հունիսի 20-ին կայացած քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Դաշինքը ստացել է մոտ 300 հազար ընտրողի քվե և անպայման տեր է կանգնելու այդ քվեներին, չի դավաճանելու իր ընտրողին։

Մեր պայքարը շարունակվելու է։ Այս իշխանության ամենաթողությունը պետք է սահմանափակվի, պետք է ապացուցենք, որ նրանք ներկայացնում են ամենակոռումպացված իշխանությունը Հայաստանում»։