ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Մեկնարկ համազգային համախմբման՝ ժողովրդի գերակշիռ մասի քվեով
05.11.2026 16:39

      ՔԱՂԱՔԱԿԱՆ  //   

Համատեղ հայտարարությանը միացել են տասնյակ քաղաքական ուժեր
Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝ հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները․
- Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,
- Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,
- Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,
- Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։
Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։ Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը։
«Հայաստան» դաշինք
«Հայաքվե»
«Ապրելու երկիր»
«Բարգավաճ Հայաստան»
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»
«Հայ ազգային կոնգրես»
«Ժառանգություն»
«Միասին»
«Դեմոկրատական այլընտրանք»
«Նոր դարաշրջան»
«Միավորված հայեր»
Հայտարարությանը միացել են  նաև «Միասնության թևերը», ԱԺԲ-ն, համախմբումը շարունակվում է…Ազգային-Ժողովրդավարական Բևեռն (ԱԺԲ) արձանագրում է Հայաստանում վերջին շրջանում քաղաքական հալածանքների աճող ալիքի և ազգային համախմբման անհրաժեշտության մասին: «Ալիևյան ռեժիմը հրապարակավ և բազմիցս ՀՀ Սահմանադրության փոփոխությունը դարձրել է խաղաղության պայմանագրի նախապայման, և այս քաղաքական հալածանքների ալիքը հենց ծառայում է Բաքվում ձևավորված օրակարգին, որը հակասում է հայ ժողովրդի և հայոց պետականության ազգային-ռազմավարական շահերին»,-նշել է ԱԺԲ-ն: