ՍՊՈՐՏ //
Բաքվում թուրք և այլ մրցակիցների 33:0 հաշվով ջախջախած, հաղթական ոսկի մեդալակիր Ջանես Նազարյան
Ջանես Նազարյանը (71 կգ) Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ և դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն։ Նշենք նաև, որ մինչև եզրափակիչ հասնելը Ջանեսն իր բոլոր չորս մրցակիցներին, այդ թվում՝ թուրք, բուլղարացի, հաղթել էր ժամանակից շուտ՝ ընդհանուր 33:0 հաշվով (8:0, 9:0, 8:0, 8:0):
«Նպատակս չեմպիոն լինելն էր և ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել իմ ազգին»,-նշել է Ջանես Նազարյանը: Հիշեցնենք, որ ընթացիկ աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում ավելի վաղ բրոնզե մեդալակիրներ էին դարձել 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը և 51 կգ քաշային Գևորգ Հարությունյանը: