ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՐՏՔ Է». ԻՍՐԱՅԵԼ
01.07.2026 13:45

      ԻՐԱՎԱԿԱՆ  //    

Բանաձևը կներկայացվի խորհրդարանին (Քնեսեթ)

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է կառավարություն ներկայացված բանաձևի մասին, որով կոչ է արվում Իսրայելին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ավելի վաղ, նախորդ տարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարցազրույցներից մեկի ժամանակ լրագրողի դիտարկմանը, որ Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, պատասխանել է՝ «Ես հենց նոր դա արեցի»:

«Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումն ինչպես բարոյական, այնպես էլ պատմական պարտք է: Մենք նաև պետք է վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում»,-շեշտել է ԱԳ նախարարը: Նա  հայտնել է, որ դրանից հետո բանաձևը կներկայացվի Իսրայելի խորհրդարանին (Քնեսեթ):