ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ընտրությունն ուղեկցվել է լայնածավալ խախտումներով, որոնք զգալիորեն ազդել են վերջնարդյունքի վրա
08.06.2026 18:30

      ԻՐԱՎԱԿԱՆ  //    

Տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը.
«Ուժեղ Հայաստան», սահմանադրագետ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, սահմանադրագետ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ անցկացված ընտրություններն ուղեկցվել են լայնածավալ խախտումներով, որոնք զգալի ազդեցություն են ունեցել վերջնական արդյունքների վրա։ Նրա խոսքով՝ արձանագրված տվյալները չեն արտացոլում հասարակության իրական կամարտահայտությունը։ Մելոյանն ընդգծել է, որ ներկայում դաշինքը զբաղված է բոլոր հնարավոր խախտումների փաստագրմամբ և դրանց համակարգմամբ։

Մասնավորապես, նա նշել է դեպքեր, երբ քաղաքացիներին չի թույլատրվել իրականացնել իրենց ընտրական իրավունքը, ինչպես նաև իրավիճակներ, երբ տեխնիկական սարքավորումները չեն գործել կամ առաջացել են տվյալների անհամապատասխանություններ՝ օրինակ՝ մատնահետքի նույնականացման, կտրոնների համարների կամ ընտրողների ցուցակների միջև։ Մելոյանը կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ականատես են եղել նման խնդիրների կամ ունեն համապատասխան փաստեր, դրանք փոխանցել դաշինքին՝ գործընթացն ամբողջական ուսումնասիրելու համար։

Նա նաև հայտնել է, որ ստացված տեղեկությունները ներկայումս մուտքագրվում և վերլուծվում են, որպեսզի դրանց հիման վրա հնարավոր լինի իրավական ընթացք սկսել։ Նրա խոսքով՝ աշխատանքները շարունակվում են, և դաշինքը պատրաստ է հետագա քայլերին։ ««Հիմա զբաղված ենք այդ ողջ տեղեկատվությունը մուտքագրելով, որպեսզի դրանց իրավական ընթացք տանք։ Ժողովուրդ ջան, ուժեղ ենք, և դեռ գործ ունենք անելու»,– նշել է նա։