ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«Հունիսի 7-ին մեծ թվով մասնակցե՛ք ընտրություններին»
05.06.2026 23:18

     ԿՈՉ  //    

«Պետք է պաշտպանել մեր դժվարությամբ ձեռք բերված ազատությունները և պայքարել Հայաստանը հետընթացից զերծ պահելու համար». «Միասնության թևեր» 

Նիկոլ Փաշինյանին ուզում եմ ասել հետևյալը. «Չենք թույլ տալու, որ Հայաստանը վերածվի Էրդողանի Թուրքիայի ու Ալիևի Ադրբեջանի նման երկրի։ Դուք պատերազմ եք հայտարարել ոչ թե մեկ քաղաքական ուժի, այլ մեր ժողովրդավարական համակարգին և մեր ժողովրդին։ Պետք է պաշտպանել մեր դժվարությամբ ձեռք բերված ազատությունները և պայքարել Հայաստանը հետընթացից զերծ պահելու համար»։

Իմ ուղերձը մեր ժողովրդին. «Հունիսի 7-ին մեծ թվով մասնակցեք ընտրություններին և ձեր քվեով պատասխան տվեք Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Քվեարկեք այն թեկնածուի կամ քաղաքական ուժի օգտին, որին վստահում եք։ Ես կոչ եմ անում քվեարկել մեզ՝ թիվ 6-ի օգտին, քանի որ մենք առաջնորդելու ենք ժողովրդավարության, ազատությունների և իրավական պետության պաշտպանության պայքարը։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: «Միասնության թևերը» քարոզարշավն ավարտել է Խոր Վիրապում՝ հաստատելով ազգային ինքնության ու արդարության, մարդու արժանապատվության գերակայությունը և, որ անգամ անդունդից հնարավոր է դուրս գալ, եթե կա հավատ, կամք ու վճռականություն։ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյան