ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԳՆԱՑԵ՛Ք ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՐԺԵ՛Ք ԱՅՍ ՉԱՐԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ»
05.06.2026 22:23

      ԿՈՉ  //     

«Ո՛չ խոզ խանձող եմ, ո՛չ լամա, ուղտ գրկող». Բագրատ սրբազան

«Գործընթաց» թերթում մայիսի 29-ին սույն վերտառությամբ հրապարակումից հետո անսպասելի հայտնի դարձավ, որ փոխվել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի կալանքը՝ փոխարինվելով տնային կալանքի: Նա պնդում է, որ իր կալանքի որևէ հիմք չունեն իրավապահները, հայտարարել է. «Ո՛չ խոզ խանձող եմ, ո՛չ լամա, ուղտ գրկող, հպարտ եմ, որ գառ գրկող եմ»…

Հունիսի 7-ի ընտրությանը Բագրատ սրբազանի կոչն է. «Իմ շատ սիրելի ժողովուրդ, գնացե՛ք ընտրության և մերժե՛ք այս չարիքի իշխանությանը…Կյանքիս ամենամեծ պարգևը կլինի դա, թեկուզ, որ ես լինեմ կալանավայրում կամ գերեզմանում…Թող մեր Հաղթանակած Տերը օրհնի ձեզ բոլորիդ, օրհնի մեր Հայաստան վիրավոր աշխարհը` իր որբացած Արցախ սրտով և մեր ողջ ժողովրդին` խոցված, բայց ոչ ծնկած, զարկված, բայց ոչ մեռած` ընթանալու արդարության, ճշմարտության, հաշտության և Հաղթանակի ճանապարհով...Հայոց գալիք Հաղթանակն այլընտրանք չունի... »: