ՔԱՂԱՔԱԿԱՆ //
«Միասնության թևերի» /քվեաթերթիկ 6/ վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հերքում է
«Վախեցածների կեղտոտ ու սրիկա հակաքարոզչություն մեր դեմ։ Ուրեմն, սոցիալական ցանցերում արհեստական բանականությամբ բացահայտ կեղծ տեսանյութ են տարածում՝ թե իբր ես միանալու եմ ՔՊ-ին։ Սա բացահայտ կեղծիք է։ Քաղաքացիներին կոչ ենք անում վստահել միայն մեր պաշտոնական էջերին, հետևել անձամբ իմ էջերին։ Մեր պաշտոնական էջն է` Միասնության թևեր/Wings of Unity:
Հաստ կարմիր գիծ` Նիկոլ Փաշինյանը վարչապետ լինել չի կարող, ՔՊ-ն իշխանության լինել չի կարող: Ես միշտ ասել եմ` որոնք են մեր կարմիր գծերը, իսկ դրանցից ամենահաստն այս իշխանությունն է: Մնացած որոշումները կայացվելու են` ՀՀ օրենքներին ու Սահմանադրությանը հանաձայն` Հայաստանի ազգային շահերից ու անվտանգությունից ելնելով: Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանում փոխվի իշխանություն, վերջապես ազատվենք այս իշխանության ստեղծած նախկին-ներկա, սև ու սպիտակ արատավոր վանդակից»,- գրել է «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը: