ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ. ՓԱՍՏԱԲԱՆԸ ՀՈՒՇԵԼ Է ՔԱՅԼԵՐԸ
02.06.2026 14:26

     ՀՐԱՏԱՊ  //    

Առկա են վարչական դատարանի 2026 թ.-ի մայիսին ընդունված թվով 3 օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր

Արցախցիների անձնագրում նշված է ՀՀ քաղաքացու կարգավիճակը, սակայն ընտրական ցուցակում ընդգրկվելու և ընտրությանը մասնակցելու համար պետք է դիմում ներկայացնեն: Ըստ փաստաբան Ռոման Երիցյանի՝ <<Դրա համար կատարում եք հետևյալ քայլերը.

  1. Գրավոր դիմում եք ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ընտրացուցակներում ներառելու պահանջով: Եթե նկատում եք, որ դիմումի պատասխանը, անկախ դրա բովանդակությունից, արհեստականորեն ձգձգվում է՝ շտապ ահազանգում եք Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ՀՀ ՄԻ պաշտպանի աշխատակազմ:
  2. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից ստանալով մերժում՝ 3 օրվա ընթացքում, այդ թվում՝ նաև ընտրության օրը դիմում եք դատարան՝ ըստ հաշվառման վայրի ցուցակում ընդգրկելու պահանջով՝ վկայակոչելով այն, որ ունեք ՀՀ քաղաքացու անձնագիր և հանդիսանում եք ՀՀ քաղաքացի, իսկ քաղաքացիությունն էլ օրենքով սահմանված կարգերից որևէ մեկով չի դադարել: Միաժամանակ նշում եք, որ վարչական դատարանն ունի 2026 թվականի մայիսի թվագրությամբ երեք օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնցով լրիվությամբ բավարարվել են նույն հիմքերով ներկայացված հայցերը:
  3. Դատարանը հայցադիմումը քննում և լուծում է այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Դատարանի վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
  4. Ստանալով դատարանի վճիռը՝ այն շտապ ներկայացնում եք ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և պահանջում ձեզ ներառել ընտրացուցակում>>: