ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Իրական ընդդիմադիրները, որքան շատ անցնեն խորհրդարան, այնքան լավ մեր պետության համար. Թաթոյան
25.05.2026 15:33

      ՔԱՂԱՔԱԿԱՆ //    

Պետականության պահպանման ամենաեզրագծին ենք, որ պետք է շեղենք այդ ուղղությունը

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը նշել է, որ իր ցանկությունն է՝ բոլոր իրական ընդդիմադիրները, որքան շատ անցնեն խորհրդարան, որքան շատ ձայներ հավաքեն, այնքան լավ է, դա մեր պետության համար է։ «Այս ընտրությունները մեր պետականության համար ընտրություններ են։ Այս ընտրություններում պետք է հաղթի մեր պետականությունը, մենք հայոց պետականության պահպանման ամենաեզրագծին ենք, որ պետք է շեղենք այդ ուղղությունը…Սենց որ գնաց, Փաշինյանի գլխավոր պապան` Ալիևն էլ կգա, քարոզարշավ կանի իր համար »,- ասել է Արման Թաթոյանը: