ՔԱՂԱՔԱԿԱՆ //
«Հրապարակե՛ք հերոսների անունները, ամբողջական ցուցակը». «Հայաստան» դաշինքի /քվեաթերթիկ համար 17/ պահանջը ՔՊ-ից
Քանի դեռ հրապարակված չէ զոհերի ցուցակը, իշխանությունը չի կարող հերքել որևէ թիվ: «Մեզ մեղադրում են զոհվածների մեծ թիվ հրապարակելու մեջ։ Հրապարակե՛ք հերոսների անունները, հարգեք այդ մարդկանց հերոսությունը։ Մի հուշամատյան սարքե՛ք...»,-Վեդիում քաղաքացիների հետ հանդիպմանը պահանջել է ԱԺ խորհրդարանական ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքի /քվեաթերթիկ համար 17/ վարչապետի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս առնչությամբ նույն դաշինքից Իշխան Սաղաթելյանը նշել է, որ գործող իշխանության տարիներին տեղի ունեցած երեք պատերազմների ընթացքում զոհված հայրենակիցների անուն-ազգանունները մինչ օրս ամբողջությամբ չեն հրապարակվել: Սաղաթելյանը հարց է բարձրացրել, թե ինչու՞ են այդ տվյալները գաղտնի պահվում:
«Եթե Փաշինյանն ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է: Ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞՝ ոչ...Եթե չգանք իշխանության, եթե Փաշինյանը մնա, պատերազմ կսկսվի»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով՝ «2020թ. պատերազմը պարտվելու պատերազմ չէր…ՔՊ-ն՝ եռագլուխ՝ Փաշինյան-Ալիև-Էրդողան կուսակցություն է»: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքում Արցախի մասին հնչեցրած հերթական դավաճանական, հակասահմանադրական բնորոշմանը, թե «այդ տարածքները երբեք էլ մերը չեն եղել», ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել է. «Նույնիսկ մեր թշնամիներն այսքան լկտի կերպով չեն ասում, որ Արցախը հայկական չի եղել: Եթե սա մնա, նույնն ասելու է Սյունիքի ու ամբողջ Հայաստանի մասին»: Մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսի մասով նույն դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշել է. «Երևի Ալիևից թույլտվություն են խնդրել, զորահանդես են անում…Հիշու՞մ եք՝ 2018-ին էլ ՍՈՒ-երը ցույց տվեցին: Շատ տպավորիչ էր, բայց մենք կարողացա՞նք դրանք օգտագործել»: