ԻՐԱՎԱԿԱՆ //
Ընտրական գործընթացում բռնապետական դրսևորումներ կան
«Ընտրական գործընթացներում բռնապետական վարքագծի դրսևորումներ եմ տեսնում Հայաստանում, սակայն Հայաստանի գործող կառավարությունը շարունակում է աջակցություն ստանալ ինչպես Միացյալ Նահանգներից, այնպես էլ Եվրոպական միությունից, իբրև թե արտաքին միջամտությունից պաշտպանվելու համար»,-նշել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամն իր տեսաուղերձում: Որպես Ուգանդայում և Տանզանիայում բռնապետական ռեժիմի ականատես՝ նա Հայաստանում իրավունքի գերակայության շարունակական և անդադար խախտումների հիմքով միջազգային հանրությանն ուղղված հատուկ ընդգծում է կատարել.
«Ազատ և արդար ընտրությունների համար ամենամեծ սպառնալիքը կարող է թաքնված լինել հենց Հայաստանի ներսում, Փաշինյանի վարչակազմում, որն ամեն օր կամայական ու դաժան վերահսկողություն է սահմանում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ»: Որպես դրա վառ ապացույց՝ նա նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ձերբակալությունը՝ լիովին շինծու մեղադրանքներով, կամ շաբաթներ առաջ Դավիթ Մինասյանի կալանավորումը…Վերջին մեկ տարվա ընթացքում Փաշինյանը շարունակաբար և անվայել ձևով թիրախավորում է քրիստոնեության բնօրրանի՝ Հայաստանյաց եկեղեցու հոգևոր դասը: Փաշինյանն այն մարդն է, որը հարձակվում է եկեղեցու պատմության վրա, զբաղված է փաստերի այլանդակ խեղաթյուրմամբ: Նա փորձում է Հայոց ցեղասպանության մեղքը մի երկրից հանել ու դնել մեկ այլ երկրի վրա: Նա աշխատանքից հեռացրեց մի մարդու միայն այն բանի համար, որ վերջինս Ջեյ Դի Վենսին Հայոց ցեղասպանության մասին գիրք էր նվիրել: Այն բոլոր խախտումներից բացի, որոնք մենք այսօր թվարկում ենք և որոնք քարոզարշավի ընթացքում օրեցօր շատանում են, նա նաև հանդես է գալիս պատմությունը ժխտող անձ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը անտարբեր չմնալ և տեսնել Հայաստանի ներսից բխող այս սպառնալիքները: Միջազգային լռությունն այս սադրիչ ու հակաիրավական վարքագծին պարզապես անթույլատրելի է»,- շեշտում է իրավապաշտպանը: