ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՂԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՀԱԿԱԶԴՈՒՄ ՎԵՐՋԻՆ 8 ՏԱՐՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԵՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՆ
04.05.2026 19:43

      ՀԱՆՐԱՅԻՆ   //    

ՔԱՆԻ ՈՐ ՉԿԱ ԶՍՊՈՂ ՈՐԵՎԷ ԿԵՆՍՈՒՆԱԿ ՄԵԽԱՆԻԶՄ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳ Է ԶԳՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԱՄՈՒԼԻՑ. ՀԺՄ

Մայիսի 3-ի Մամուլի ազատության համաշխահային օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսում, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը բարձրաձայնել է ոլորտի խնդիրները. «Հայաստանում վերջին տարիներին ԶԼՄ-ների և առանձին լրագրողների հետ բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների կողմից դրսևորվող սանձարձակ պահվածքի ինդուլգենցիան տվել է գործող քաղաքական ղեկավարությունը»։ 

Նա հավելել է. «Մի շարք լրագրողների ապօրինի կերպով արգելվել է լուսաբանել պետական հաստատությունների աշխատանքները՝ պաշտոնյաների կամայական որոշումներով դադարեցնելով նրանց հավատարմագրումը…Այս ամենն իշխանությունների կողմից վարվող հետևողական արշավ է, քանի որ օրեցօր ավտորիտար դարձող քաղաքական իշխանությունը, փաստացի չունենալով հակակշիռ և զսպող որևէ կենսունակ մեխանիզմ, վտանգ է զգում միայն մամուլից։ Հաճախ հենց լրագրողների աշխատանքի շնորհիվ է հասարակությունը տեղեկանում իշխանությունների սանձարձակ քայլերի, ապօրինությունների և ամենաթողության մասին։ Սեյրանյանի ձևակերպմամբ՝ մամուլը դարձել է գործող իշխանության դասակարգային թշնամին։ Իշխանությունների նմանօրինակ գործողությունները հաճախ որևէ հակազդեցության չեն արժանանում միջազգային համապատասխան կազմակերպությունների կողմից»: Նա նշել է, որ ՀՀ-ում մամուլի և խոսքի ազատության ոլորտում խնդիրներ եղել են միշտ, բայց հատկապես վերջին 8 տարիներին Հայաստանում ԶԼՄ-ները, մեծ թվով առանձին լրագրողներ ենթարկվում են իշխանությունների կողմից կազմակերպվող հետևողական, համակարգային արշավի։

Հավելենք, որ ԶԼՄ-ների առերևույթ խտրական, կոռուպցիոն  թիրախավորմամբ նախ՝ հավատարմագրումից զրկել են ԶԼՄ-ների, ապա անցել Մամուլի օրինական եկամուտների ապօրինի յուրացմանը: Սա կատարվել է ՀՀ իշխանության համակարգված օղակներով՝ սկսած ՀՀ Ազգային ժողովից մինչև ՀՀ արդարադատության նախարարություն, ԿԿՀ: Կոռուպցիոն փաստերը մանրամասն լուսաբանում ենք «Գործընթաց» անկախ թերթի կողմից, որը ևս կրել է իրավունքի խախտում՝ հաստատված փորձագիտական 2 հրապարակային կարծիքներով՝ ՏՎԽ-ի և Հայաստանի Էթիկայի Դիտորդ մարմնի կողմից՝ տե՛ս հետևյալ հղմամբ: