ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-111 //
Պետությանն ու ժողովրդին պաշտպանելում անկարող Փաշինյանն իր ապօրինի ընտանիքին իրավունք չունի պահել ՊՊԾ և այլ ռեսուրսների հաշվին
Նախօրեին կայացել է բազմամարդ ջահերով երթ, որի շրջանակում Հանրապետության հրապարակում այրվել է Թուրքիայի դրոշը: Այսօր էլ աննախադեպ լեփլեցուն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուները դատապարտում են ՔՊ վարչախմբին, որ անկարող եղան կանխարգելել Արցախի հանդեպ Ադրբեջանի կողմից, ի շարունակություն 1915թ. Ցեղասպանության, արցահայերի էթնիկ զտումը: Պետական ռեսուրսներից իրավունք չունեն օգտվել նրանք, ովքեր ի վիճակի չեղան նաև թույլ չտալու ՀՀ ինքնիշխան տարածքից կորուստները: Սա ձրիակերություն է –հայտարարում են բազմաթիվ քաղաքացիներ:
Փաշինյանի օրոք նրա կառավարման անկարողության հետևանքով անհնար եղավ կանխել հայ ժողովրդի դեմ հերթական Ցեղասպանությունն Արցախում, որ դեռ շարունակվում է կրոնամշակութային խորհրդանիշների ավիրմամբ Արցախում: Թշնամին եղբայրացել է Փաշինյանի հետ, որն արդյունքում ստացել է 1 մլն դոլար մրցանակային գումար իր անձնական հաշվին: Սա դավաճանության առերևույթ փաստ են համարում շատերը: Պետությունն ու ժողովրդին պաշտպանելում անկարողն իրավունք չունի պահվել ՊՊԾ հաշվին, մինչդեռ Փաշինյանն իր ապօրինի ընտանիքին պահում է ՊՊ ծառայության և այլ պետական ռեսուրսների հաշվին:
Հիշեցնենք, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման և մարդկային անվտանգության ինստիտուտը քանիցս կոչ է արել ՀՀ իշխանությանն՝ ի դեմս Փաշինյանի հետ կանգնել ցեղասպանությունը խրախուսող քայլերից, այդ թվում՝ Ցյուրիխում նրա հայտարարությունից հետո, որը բնորոշվել էր՝ որպես՝ ուրացում: Ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, դոկտոր Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը, որը տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի 2026 թվականի փետրվարի 10-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցից հետո, որտեղ դոկտոր Գզոյանը նրա հետ խոսել է հայոց ցեղասպանության և հետագա 1980-ականների վերջին Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հայերի կոտորածների մասին: Այցի շրջանակներում դոկտոր Գզոյանը փոխնախագահին նվիրել է հայոց ցեղասպանության մասին չորս գիրք: Ավելի ուշ նրան դրդել է հրաժարական տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը դեմ էր չորս գրքերից մեկին՝ «Ադրբեջանի ագրեսիան հայերի դեմ Անդրկովկասում (1905-1921). ԱՄՆ մամուլի հաղորդագրություններ» հրատարակությանը, խմբագրված Արա Քեթիբյանի կողմից: Նրա հարկադիր հրաժարականը ցույց է տալիս վարչապետ Փաշինյանի կողմից քաղաքականության ավտորիտար ոճը, ինչպես նաև պատմական արձանագրությունների քաղաքականացումը, հատկապես հայերի դեմ իրականացված ցեղասպանություններին վերաբերողը։ Մարտի 12-ի մամուլի ասուլիսում վարչապետ Փաշինյանը հաստատեց, որ ինքն է «հրահանգել» դոկտոր Գզոյանին հրաժարական տալ։
Քաղաքակիրթ աշխարհի կոչը՝ Թուրքիային՝ ճանաչել Ցեղասպանությունը, մինչ օրս շրջանցվում է: Թուրքիան ստեղծվել է հունական և հայկական տարածքների զավթման հաշվին, իսկ 21-րդ դարում մասնակցել 2020-2023թթ. Արցախի Ցեղասպանությանը: Թուրքիայի կառավարության կողմից 1915թ. իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: «Ցեղասպանություն» տերմինը 1944-ին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Հոլոքոստը վերապրած Լեմկինն այս տերմինով ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունն, ինչպես նաև` 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: 1945-ին, երբ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը նացիստական ղեկավարությանը դատապարտեց մարդկության դեմ իրագործված հանցագործությունների մեջ, «ցեղասպանություն» բառը ներառվեց դատավճռում, սակայն որպես նկարագրական, այլ ոչ թե իրավական եզրույթ: 1948-ի դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն, և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել այն իրականացնողներին: Կոնվենցիայի համաձայն ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով: Պոլիտիցիդ կամ քաղաքական սպանություն` ցեղասպանագիտության մեջ հենց այս եզրով է սահմանվում ցեղասպանության զոհ հանդիսացող ազգի կամ ժողովրդի ազգային, քաղաքական, հասարակական, ռազմական, գիտական և մշակութային գործիչների կանխամտածված ու զանգվածային ոչնչացումը ցեղասպանությունն իրականացնող դահճի կողմից: Նպատակը մեկն է` ցեղասպանության իրագործումից առաջ կամ ընթացքում զրկել տվյալ էթնոսին ինքնապաշտպանության կազմակերպումը ստանձնելու կարող ուժից: