ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 111-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ //
ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹԸ ՄԵՐ ԻՆՔՆՈւԹՅԱՆ, ՀԻՇՈՂՈւԹՅԱՆ ԵՎ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈւՄՆ Է. ՀՅԴ ՀԵՄ
ՀՅԴ ՀՄ տարածել է իրազեկում՝ ջահակիր դառնալու և Ապրիլի 23-ին ժամը՝ 20:00-ին Հանրապետության հրապարակից մեկնարկող Ջահերով երթին մասնակցելու կապակցությամբ: ՀՅԴ ՀՄ-ն կարևորում է հայ երիտասարդի մեջ ազգային գաղափարների, ինքնության ու արժեքների լիարժեք գիտակցումը, հայ լինելու և հայ մնալու կարևորությունը:
ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ Է, Արի՛ ջահերով երթի, Դարձի՛ր ջահակիր՝ նշված է ՀՅԴ ՀՄ հրապարակած հաղորդագրությունում: