ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ճրագալույցի Սուրբ Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
04.04.2026 22:19

      ՀՈԳԵՎՈՐ   //     

Բազմահազար ուխտավորներ ստացել են օրհնություն, ազդարարվել է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ հազարավոր հավատացյալների ներկայությամբ կայացել է ճրագալույցի Սուրբ Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Մատուցված Ճրագալույցի Ս. Պատարագի ավարտին ազդարարվել է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Ճրագալույցին ներկա բազմահազար ուխտավորներ ստացել են օրհնություն: