ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
3 պատերազմ բերած ու պարտված Փաշինյանն իր թուլությամբ նոր պատերազմ կարող է հրահրել...
19.03.2026 21:24

      ՔԱՂԱՔԱԿԱՆ  //   

Մեծ աշխատանք ունենք՝ վերականգնելու նրա հասցրած վնասը երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. «Ուժեղ Հայաստան» 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսին ասել է. «…Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը։ Անցած երեք ամիսների ընթացքում մենք անդադար աշխատել ենք՝ պատրաստելու և մեր ժողովրդին ներկայացնելու մեր տնտեսական և անվտանգային ծրագրերը…Հայաստանի ժողովուրդն այսօր հուսահատորեն ուժեղ առաջնորդ է փնտրում։ Մարդիկ հոգնել են թուլությունից։ Մարդիկ հոգնել են թույլ Փաշինյանից, որն ավտոբուսում եգիպտացորեն է ուտում, փոխարենը կարող էր աշխարհի առաջնորդների հետ գոնե հեռախոսով քննարկել տարածաշրջանային գործընթացները։ Մարդկանց ավելի քան 80%-ն, ըստ հարցումների, վախենում է, որ թույլ կառավարությունը Հայաստանի համար կստեղծի նոր մարտահրավերներ, Հայաստանը թշնամու կողմից կարող է կրկին հարձակման ենթարկվել։ Փաշինյանն արդեն երեք պատերազմ է պարտվել, և մենք պետք է կանգնեցնենք նրան, մինչ իր թուլությամբ նոր պատերազմ չհրահրի։

Օրեր առաջ հանդիպեցի մի հայ մարդու, որը խոսելով իրավիճակի մասին՝ ինձ ասաց. «Խաղաղությունը մուրալով չեն ձեռք բերում, մանավանդ այս տարածաշրջանում։ Եթե մուրաս, կստանաս միայն պատերազմ»։ Նա իրավացի է. ուժեղ և երկարատև խաղաղության միակ երաշխիքը ուժեղ Հայաստան ունենալն է…Եկե՜ք ամեն օր աշխատենք մեծ հաղթանակի համար` բոլորիս հաղթանակի համար, պատմական հաղթանակի համար, որը մեզ հնարավորություն կտա արագ իրականացնել այն փոփոխությունները, որոնց կարիքն ունի Հայաստանը։ 81 օրից մեր կյանքը կփոխվի, մեր անվտանգությունը կփոխվի։ Սա է մեր առաքելությունը, սա է մեր կամքը՝ հանուն ուժեղ Հայաստանի»։