ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«Չարիքը, որին մարմնավորում է այս իշխանությունը, կպարտվի». Ռոբերտ Քոչարյան
19.03.2026 21:18

      ՔԱՂԱՔԱԿԱՆ  //   

Պետք է պատասխանատվության ենթարկվեն Արցախը հանձնողները՝ պատասխանատու հազարավոր հերոսների մահվան համար

Անվտանգությունը մնում է Հայաստանի առաջիկա տարիների գլխավոր խնդիրներից մեկը, որի ապահովման համար անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից։ Այդ մասին մարտի 16-ին հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա վստահեցրել է, որ կողմ են Ադրբեջանի հետ խաղաղությանը, սակայն այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության իրական երաշխիքների վրա:

«Չարիքը, որին մարմնավորում է այս իշխանությունը, կպարտվի։ Ես նրանց դեմ պայքարի մեջ եմ մտել նրանց իշխանության գալու առաջին իսկ օրերից և չեմ հանգստանա, մինչև նրանք չհեռացվեն։ Ես նաև սրանով եմ տարբերվում վարչապետի մյուս թեկնածուներից։ Բայց սա բավարար չէ։ Պետք է պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր պատասխանատու են մեր հազարավոր հերոսների մահվան համար, ովքեր հանձնեցին Արցախը և այսօր ստիպում են ժողովրդին մոռանալ իր հերոսական պատմությունը»,- նշել է Քոչարյանը։