ԻՐԱԶԵԿՈՒՄ
2026 թ. ապրիլի 15-ից հետո առանց սահմանափակման հնարավոր է փոխանակել հին սերնդի բոլոր թղթադրամները
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդունել է, որ 1000 և 10 000 դրամանոց թղթադրամները նման են, սակայն մեծ ծախսերի պատճառով աննպատակահարմար է համարել սերիայի ամբողջական փոխարինումը։ Նա նաև նշել է, որ ներկայիս՝ նոր սերնդի թղթադրամները նախատեսված են 3-5 տարվա համար։ Դրանք պատրաստված են կոմպոզիտային նյութից՝ պլաստիկե էլեմենտներով, ինչը նվազեցնում է մաշվածությունը և թույլ է տալիս ԿԲ-ին կրճատել ծախսերը։
ՀՀ քաղաքացիները 2026 թվականի ապրիլի 15-ից հետո կկարողանան առանց որևէ սահմանափակման անվճար փոխանակել երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում։ Ընդ որում, մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը «հին» թողարկման թղթադրամները կհամարվեն օրինական վճարամիջոց։ 2026 թվականի հունվարի 1-ի որոշման համաձայն՝ շրջանառությունից դուրս կբերվեն երկրորդ սերնդի հետևյալ թղթադրամները. 500 դրամ՝ 1999թ. թողարկման (Ալեքսանդր Թամանյանի դիմանկարով), 1000 դրամ՝ 1999, 2001, 2011, 2015թթ. թողարկումների (Եղիշե Չարենցի դիմանկարով), 5000 դրամ՝ 1999, 2003, 2009, 2012թթ. թողարկումների (Հովհաննես Թումանյանի դիմանկարով), 10 000 դրամ՝ 2003, 2006, 2008, 2012թթ. թողարկումների (Ավետիք Իսահակյանի դիմանկարով), 20 000 դրամ՝ 1999, 2007, 2009, 2012թթ. թողարկումների (Մարտիրոս Սարյանի դիմանկարով)։
Երրորդ սերնդի նոր կոմպոզիտային թղթադրամները Հայաստանում շրջանառության մեջ են դրվել 2018 թվականին՝ հայկական դրամի 25-ամյակի տարում։ Երրորդ սերնդի թղթադրամների թեմաներն են. 1000 դրամ՝ Պարույր Սևակ, 2000 դրամ՝ Տիգրան Պետրոսյան, 5000 դրամ՝ Վիլյամ Սարոյան, 10 000 դրամ՝ Կոմիտաս, 20 000 դրամ՝ Հովհաննես Այվազովսկի, 50 000 դրամ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։