ԻՐԱՎԱԿԱՆ //
Հայաստանում Ժողովրդավարության Միջազգային Դիտարանի (IODA) փաստահավաք առաքելությունը՝ 2026 թ. հունիսի ընտրությունից առաջ
Հայաստանում Ժողովրդավարության Միջազգային Դիտարանը (IODA), միջազգային, անկուսակցական կազմակերպություն, առաջին փաստահավաք առաքելությամբ, գնահատել է պայմանները՝ Հայաստանի Հանրապետության 2026թ. հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Արձանագրել են ՀՀ իշխանության՝ ի դեմս Փաշինյանի կողմից վրեժխնդրություն այլախոհների հանդեպ: IODA-ն համախմբում է ժողովրդավարության աջակցության, կառավարման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ոլորտների փորձագետներին։ Նրա Գործադիր խորհուրդը ներառում է Ֆիլիպ Քալֆայանին, Քենեթ Ռոթին, Սառա Լի Ուիթսոնին, Ուիլյամ Բուրդոնին, Խոսե Առանազին, Մարկ Ջոնսին և Բրայան Մեյին։ Պատվիրակությունը մտադիր է 2026 թ. ապրիլին վերադառնալ Հայաստան՝ շարունակելու գնահատման գործընթացը՝ հրապարակելու վերջնական զեկույցը։
IODA-ի հետ ՀՀ իշխանությունը խորշել է հանդիպել, ինչի հետ կապված միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը նշել է. «Աշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը։ Արդարադատության և Ներքին գործերի նախարարությունները, Սահմանադրական դատարանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվել են հանդիպել միջազգային հեղինակավոր փորձագետների հետ։ Այս հրաժարումն արդեն իսկ խոսուն արձանագրում է Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակի մասին։ Նրանց կողմից իրականացված հետազոտության ընթացքում ի հայտ են եկել հետևյալ մտահոգիչ փաստերը.
- Քաղաքական շարժառիթներով ձերբակալություններ և կալանքներ ընդդիմադիր գործիչների նկատմամբ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի, ինչպես նաև արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի, Միքայել Աջապահյանի, Արշակ Խաչատրյանի և Մկրտիչ եպս. Պռոշյանի նկատմամբ, երբեմն նաև՝ ոստիկանության կողմից խիստ և անհամաչափ ուժի կիրառմամբ և հաճախ՝ երկարատև ու անհարկի նախնական կալանքով.
- Դատական համակարգի անկախությանը միջամտելու փորձեր, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի միջոցով, ինչի հետևանքով որոշ դատավորներ հեռացվել են պաշտոնից՝ ըստ երևույթին քաղաքական շարժառիթներով, ինչպես նաև քաղաքական կողմնակալության նշաններ այն դատավորների նշանակման գործընթացում, որոնք քննության են առնում ընդդիմադիր գործիչների գործերը.
- Քրեական օրենսգրքի անորոշ ձևակերպումներով հոդվածների չափից ավելի կիրառություն՝ խոսքի հետ կապված իրավախախտումները քրեականացնելու համար (օրինակ՝ «խուլիգանություն» կամ «կառավարության տապալման կոչեր»), որոնց հիմքով հետապնդվում են պատգամավորներ, ընդդիմադիր գործիչներ և լրատվամիջոցներ.
- Դատական համակարգի և անվտանգության կառույցների ակնհայտ օգտագործում կառավարության կողմից քաղաքական ընդդիմախոսների դեմ»։