ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ //
Բաքուն որպես հենակետ Իրանի դեմ հարվածների՝ ստանալու է հակադարձում
Իրանը կոչ է արել Ադրբեջանին «վտարել սիոնիստներին» իր տարածքից, հաղորդում է IRIB News-ը։ Գործակալությունը մեջբերում է Իրանի ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի մամուլի քարտուղար Խաթամ ալ-Անբիյայի խոսքերը․ «Իրանի վճռական նախազգուշացումը հարևան Ադրբեջանի Հանրապետությանը՝ որպես մուսուլմանական երկրի, հայտարարում ենք՝ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու համար` սիոնիստներին դո՛ւրս բերեք ձեր երկրից և վտանգի տակ մի՛ դրեք ձեր ժողովրդի և իսլամական Իրանի անվտանգությունը»: