ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՔՊ-Ն ԹԱՔՑՐԵԼ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՐՔԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՋ է ԵԿԵԼ
05.03.2026 19:21

      ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ  //    

«Սա այն գինն է, որ այս իշխանությունը խաղաղության համար հռչակել է»,-հայտնել է Թաթոյանը, իսկ ՊՆ նախարարը ձևականորեն ժխտել

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներում ավելի են ամրապնդվել ու տեղ-տեղ էլ առաջ եկել՝ ըստ արբանյակային լուսանկարների վերլուծման, համեմատման: Ըստ Թաթոյանի՝ Հայաստանի խորքերում, Վարդենիսից մինչև Ջերմուկ, ադրբեջանցիների դիրքերը բարելավվել են անցած ամռանը՝ հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում, Վաշինգտոնում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրումից առաջ: Վարդենիսում, ըստ նրա, նոր դիրք է ավելացել, որ մինչև անցած հուլիս չի եղել, ու թաքստոցներ: Տվյալ դիրքից ուղիղ նշանառության տակ են Սոթքի ոսկու հանքը, արոտավայրերն ու Կութ գյուղը: Ըստ Թաթոյանի՝ «Սա այն գինն է, որ այս իշխանությունը խաղաղության համար հռչակել է»: Նրա հաղորդմամբ՝ ադրբեջանցիները թաքստոցից բացի արևային կայաններ են տեղադրել ու ճանապարհներ կառուցել: «Ոչ միայն Վարդենիսում և Գեղարքունիքի մարզում են, նաև՝ Վայոց ձորում, մասնավորապես՝ Ջերմուկի տարածքում»,- պնդում է Թաթոյանը՝ հավելելով, որ  նոր է բացահայտվել այս փաստը:

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ձևական ժխտում է արել: Թաթոյանը պնդում է՝ պատերազմ բերած իշխանությունը պետք է հեռանա, «Մենք կարող ենք և հստակ լուծումները պատկերացնում ենք…», - հայտարարել է նա: