ՀՐԱՏԱՊ //
Կոչ բոլորին` միանալ հանրահավաքին այսօր՝ ժամը 17:00-ին, ԱԳՆ-ի դիմաց
Սիրելի՛ հայրենակիցներ, փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակում՝ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմաց, տեղի կունենա հավաք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Հավաքը կազմակերպվում է ԱՄՆ փոխնախագահի՝ Երևան կատարած այցի ընթացքում՝ ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ այդ կարևոր հարցին հրավիրելու նպատակով։
Մենք պարտավոր ենք հստակ և միասնական ուժով բարձրաձայնել, որ յուրաքանչյուր հայ գերի պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվի։ Գերիների հարցը քաղաքական սակարկության առարկա չէ. այն մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության հարց է։ Կոչ ենք անում բոլորին միանալ հանրահավաքին՝ համերաշխությամբ և պատասխանատվությամբ արտահայտելու մեր պահանջը և ցույց տալու, որ մեր հայրենակիցների ճակատագիրը չի կարող մոռացության մատնվել։ Յուրաքանչյուրի ներկայությունը կարևոր է։
Արցախի տեղեկատվական շտաբ