ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
15.09.2025 16:03

     ԿՐԹՈՒԹՅՈՒՆ   

Հայտարարվում է մրցույթ` ՀՀ ԿԳՄՍՆ «Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի
  • «Ֆիզկուլտուրա» առարկայի(298 ժամ),
  • «Պատմություն» առարկայի (556 ժամ),   
  • «Քաղաքագիտություն և սոցիոլոգիա» առարկայի  տարեկան   108 ժամ,
  • «Ֆիզիկա» առարկայի  տարեկան  186 ժամ, 
  • «Հաղորդակցություն» մոդուլի   տարեկան   216  ժամ,
  • Թափուր է նաև Զինղեկի /0.5 դր. միավոր/ հաստիքը /տարեկան 170 ժամ ՆԶՊ առարկայի ժամերի հետ: 
Հաստատության տվյալ  թափուր տեղերի  մրցույթին կարող է մասնակցել այն անձն, ով համապատասխանում է`
  • 1) հանրակրթական առարկաների դասավանդման դեպքում` «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին,
  • Մոդուլների դեպքում՝ մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները` մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ), 

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել` 

  1. դիմում (լրացվում է տեղում),
  2.  կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը եւ պատճեն), 
  3. անձնագիր (բնօրինակը եւ պատճեն), 
  4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
  5.  ինքնակենսագրություն (Ձեւ 4), 
  6. մեկ լուսանկար՝ 3*4 չափսի, 
  7. այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների, 
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաեւ զինվորական գրքույկ (բնօրինակը եւ պատճեն), 
  9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 2025թ. սեպտեմբերի 15-ից մինչև սեպտեմբերի 26-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ն՝ բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, «Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում,  հասցեն՝ Շիրակի մարզ, գ. Ամասիա, 24 փողոց, փակուղի 1, օբ.3/1: Մրցույթը տեղի կունենա 2025թ. հոկտեմբերի 1-ին` ժամը 10:00-ից  մինչև 18:00 /ըստ առարկաների/, «Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում:
Տեղեկությունների համար զանգահարել (+374)93854525, (+374)77135705,   հեռախոսահամարներին:
Տնօրեն՝ Մարգուշ  Ղազարյան

---------------------------