ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Սեպտեմբերի 2-ին` ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում կկայանա միասնության մեծ հավաք
27.08.2025 22:52

     ԻՐԱԶԵԿՈՒՄ        Հանուն Հայաստանի ու Արցախի՝ անկախացած բնիկ ժողովրդի հանրաքվեով, որը չի կարող չեղարկվել որևէ թղթով 

«Սիրելի հայրենակիցներ, սեպտեմբերի 2-ը սովորական օր չէ, այն մեր ժողովրդի պայքարն ու հաղթանակը խորհրդանշող օրերից է, օր, երբ ծնունդ առավ հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը։ Այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները միասնաբար ստիպում են մեզ փակել Արցախի էջը, լուռ ընդունել մեր նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը և հրաժարվել արժանապատվությունից ու մեր բոլոր իրավունքներից։ Սակայն,  ճշմարտությունը մեկն է. Արցախի էջը փակված չէ, մեր ժողովուրդն ունի իրավունքներ, որոնց համար պայքարը ոչ թե վտանգում է Հայաստանի Հանրապետությունը, այլ պաշտպանում է այն…Տեր կանգնե՛նք մեր իրավունքներին։ Սեպտեմբերի 2-ին` ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում կկազմակերպվի միասնության մեծ հավաք, որտեղ մենք բոլորով  կհայտարարենք`  

  • Արցախյան հակամարտությունը լուծված չէ,
  • որ մենք չենք ընդունում ուժի կիրառմամբ և ուժ կիրառելու սպառնալիքով մեր անունից ստորագրված պայմանավորվածությունները, 
  • որոնք ոտնահարում են մեր բոլորի իրավունքները,
  • որ մենք պահանջում ենք Բաքվում պահվող հայ գերիների վերադարձ…

Սեպտեմբերի 2-ին` ժամը 18:30-ին,  Ազատության հրապարակում միասին՝ հանուն մեր իրավունքների, հանուն Արցախ վերադարձի, հանուն մեր ազգային արժանապատվության, հանուն Հայաստանի Հանրապետության»,-հայտարարել է ՀՅԴ-ն։ Իր հերթին Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտարարել է. «Պետք է հիշենք, որ Արցախը միայն տարածք չէ, այլ մեր ինքնությունը, պատմությունը և անփոխարինելի արժեքը…Թո՛ղ սեպտեմբերի 2-ը լինի ոչ միայն հիշողության, այլ նաև ուժեղացման օր՝ միասնության, համախմբվածության, հավատքի և պատասխանատվության խոր գիտակցությամբ։Միացե՛ք հավաքին»։