ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Հայտատուն պետք է հանդիսանա ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ, ինչպես նաև բնակվի Հայաստանում
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է <<Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2025>> մրցույթը, որն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Ըստ հաղորդման՝ հայտը ներկայացնում է մրցույթի մասնակիցը, որը կարող է լինել 1990թ. հունվարի 1-ից հետո ծնված.
- -առկա ուսուցման ասպիրանտը,
- -հեռակա ուսուցման երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսի ասպիրանտը, կամ երկրորդ, երրորդ կամ չորրորդ տարվա հայցորդը:
Նախագծի իրականացման ընթացքում հայտատուն պետք է հանդիսանա ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ, ինչպես նաև բնակվի Հայաստանում: Վերջինս մրցույթին մասնակցում է գիտական ղեկավարի հետ համատեղ, որը կարող է լինել ինչպես ՀՀ քաղաքացի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացի: Հայտում ներառված գիտական նախագիծը կարող է լինել գիտության բոլոր բնագավառների մասնագիտություններով, նրա իրականացման տևողությունը կարող է լինել 36, 24 կամ 12 ամիս՝ կախված ենթածրագրից: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ սույն թվականի օգոստոսի 8-ը: