ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ //
ՆԳՆ-ն տարածել է անորոշ հայտարարություն
ՀՀ ազգային հերոս Կրպեյանի դուստրը հայտնել ձերբակալվածների ցանկը
«Հարգելիներ, հայտնում ենք, որ իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններ: Քաղաքական հետապնդումների այս ալիքի պատճառն անհասկանալի է: Փաստենք, որ այն մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու պահին»,-հայտարարում է Սրբազան Պայքարը՝ դա բնորոշելով որպես Փաշինյանի վախի դրսևորումներ: Համանման հետապնդումներ են նաև ՀՅԴ-ի դեմ:
ՆԳՆ տարածած անհասցե, անորոշ բովանդակության հայտարարությունը ենթադրյալ օպերատիվ տվյալների մասին՝ իբր հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ ձևակերպվել է իբրև հիմք՝ քաղաքով մեկ «ուժեղացված ծառայության»: Չկան փաստեր կոնկրետ հասարակական կարգի խախտման կամ հակաօրինական դրսևորման, ընդամենը՝ Փաշինյանի քաղաքական վախերն են սպասարկում: ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հայտնել է «Սրբազան Պայքարի» ձերբակալված կողմնակիցների ցանկը.
- Մովսես Քարտաշյան,
- Արթուր Քարտաշյան,
- Արսեն Ղազարյան,
- Վարազդատ Ամիրաղյան,
- Միհրան Մախսուդյան (գնդապետ),
- Էրիկ Սահակյան,
- Հայկ Շահնազարյան
- Արման Իսրայելյան
- Արտաշ Հունանյան,
- Վարդան Ավագյան,
- Սարգիս Հարությունյան,
- Տիգրան Միքայելյան,
- Ալբիկ Հարոյան,
- Արա Ռոստոմյան (նահատակ հերոս Հակոբ Ռոստոմյանի հայրը),
- Տիգրան Գալստյան,
- Վաչագան Շաքրիկյան (նահատակ հերոս Սերգեյ Շաքրիկյանի հայրը),
- Մարտին Թորոսյան
Նշվում է, որ սա ձերբակալվածների ամբողջական ցուցակը չէ, քանի որ մի շարք քաղաքացիների գտնվելու վայրը, որոնք ձերբակալվել են ոստիկանների կողմից, դեռևս անհայտ է։