ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Իրենց նախնիների հայրենիք՝ ԼՂ հայերի վերադարձը համադրելի չէ այլ երկրներում ապրած ադրբեջանցիների հարցին
05.08.2024 16:19

      ՊԱՇՏՈՆԱԿԱՆ  //    

Հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը 

ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի և նրանց միջև ուղիղ բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ:

Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի: Նա պարզաբանել է, որ ԼՂ հայերի վերադարձի հարցը խստորեն տարբեր է Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադարձի հարցից, նա շեշտել է, որ այդ հարցերը չեն կարող մեկ հարթության վրա դրվել:

«Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որն Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդն՝ Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է»,-ասել է նա՝ ընդգծելով, որ դա լիովին այլ հարց է, քան Ղարաբաղի հայերի խնդիրը: Նշենք, որ Լեռնային Ղարաբաղը մինչ անկախացումը ԽՍՀՄ-ից ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ՝ որպես վարչատարածքային առանձին միավոր: