ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՌԴ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ՀՀ-ԹՈՒՐՔԻԱ ԵՎ ՀՀ-ԻՐԱՆ ՍԱՀՄԱՆ
05.08.2024 15:36

      ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   

Օգոստոսի 1-ից «Զվարթնոց»-ում միայն ՀՀ սահմանապահ զորքերն են. ԱԱԾ

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից դուրս եկած ռուս սահմանապահները շարունակում են իրենց ներկայությունը Հայաստանում, ինչպես հայտարարել էր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 1992 թվականի պայմանագրի համաձայն՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողները պետական սահմանի պահպանություն իրականացնում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանի տեղամասերում»՝ ըստ ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդման: նրանք հայտնել են, ոչ օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնում են միայն Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը: