ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Վերին Լարսում ավելի քան 2734 բեռնատարի կուտակում
29.07.2024 15:17

       ՊԱՇՏՈՆԱԿԱՆ     

Վերին Լարսի անցակետի մոտ ավելի քան 2700 բեռնատար է կուտակվել։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։ Հուլիսի 29-ի առավոտյան տվյալներով՝ էլեկտրոնային հերթում գրանցվել է 2734 բեռնատար, որոնցից 847-ը՝ հայկական համարանիշներով։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Վերին Լարսի անցակետով երթևեկությունը մի քանի ժամով արգելվել էր սելավահոսքերի պատճառով։ Ռազմավարական ճանապարհը միակ գործող ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով)։