ՏՆՏԵՍՈՒԹՅՒՆ
ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը (EU-GAIA), որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից, հայտարարում է բաց դրամաշնորհային մրցույթ։ Մրցույթի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, ովքեր բռնի տեղահանվել են Հայաստան եւ բնակվում են երկրի գյուղական բնակավայրերում եւ համայնքներում:
Մրցույթի մասնակիցները կկարողանան ստանալ ուսուցում, բիզնես խորհրդատվություն եւ անհրաժեշտ սարքավորումներ: Նախաձեռնությունը կաջակցի ֆերմերներին, ովքեր զբաղվում են մրգերի, բանջարեղենի եւ հատապտուղների, մեղրի եւ մեղվաբուծական արտադրանքի, խոտաբույսերի եւ դեղաբույսերի առաջնային արտադրությամբ եւ վերամշակմամբ, ինչպես նաեւ ճագարների եւ թռչունների բուծմամբ։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 15-ը։