ԻՐԱԶԵԿՈՒՄ //
Հունիսի 17-ին, ժամը 18։30, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հանրահավաք․ հայտարարություն
«Կրկին գործ ունենք անելու։ Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին հավաք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում»,- հայտարարում է Սրբազան պայքարը:
Այդ օրն ու այդ ժամին Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ է հրավիրված։ «Մենք պետք է տեղում լինենք։ Հավաքի ընթացքում Բագրատ Սրբազանը կխոսի նաև Շարժման վերադասավորման գործընթացի մասին՝ ներկայացնելով առաջիկայի անելիքները։ Սիրելի հայրենակիցներ, մենք պետք է տեր լինենք մինչ օրս ունեցած հաղթանակներին և դրանց հիման վրա կառուցենք ամենամեծ հաղթանակը։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։ Եվ ուրեմն, հունիսի 17, ժ.18։30, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ»: