Կոչ //
ժամը 16։00-ին ԱԺ խորհրդի նիստ է, քննարկվելու է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծը
«Կոչ եմ անում քաղաքացիներին ժամը 15։30-ին լինել Բաղրամյան պողոտայում։ Այսօր ժամը 16։00-ին նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծը»,- ասել է Բագրատ Սրբազանը ։ Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է։ «Ամեն ինչ անելու ենք բոլոր ճանապարհներով՝ իրավական, օրինական, որպեսզի արդյունքն արձանագրվի, իսկ արդյունքի արձանագրումը մեկն է՝ այս մարդու հեռացումը՝ կամ հեռանալը կամ հեռացումը, այլ ճանապարհ չկա»,- նշել է նա։