ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
Կտրվեն հստակ պատասխաններ, համատեղ որոշում կկայացվի. ՍՐԲԱԶԱՆ ՇԱՐԺՈՒՄ
Մայիսի 26-ի Մեծ հանրահավաքից առաջ Բագրատ Սրբազանը ժողովրդին է դիմել ուղերձով. «Մենք միասին ճանապարհ ենք անցել բարդ, բայց՝ դեպի հաղթանակ տանող։ Ամենատարբեր հարձակումներին և ստերին պատասխանել ենք համբերությամբ, վստահությամբ և ճշմարտությամբ…Հաշտության, արդարության, ճշմարտության, հոգևոր Հայաստանի և իրական ու հարատև խաղաղության մեր ասելիքն արդեն իսկ հաղթել է ձեր սրտերում։ Այս հաղթանակը պետք է ամրագրել և ամրագրելու համար անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական, որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ։ Մենք միասին որոշում ունենք կայացնելու։ Մենք գիտենք ձեր բազում հարցերի մասին։ Մենք ունենք հստակ պատասխաններ։ Մայիսի 26-ին ժամը 16:00-ին՝ Հանրապետության հարապարակում, կհանդիպենք»,-ասաց Սրբազանը։