ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարությամբ
20.02.2024 22:25

     ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ    

Եթե չդադարեցվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների հաշվառման՝ սխալ պրակտիկան, կդիմեն դատարան

Հայտարարությունն ուղղված է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության Ծառայության պետ Արմեն Ղազարյանին՝ պահանջով, որ դադարեցվի Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս Արցախի տարածքում հաշվառումից հանելու՝ օրենքին չհամապատասխանող պրակտիկան: Նշում են, որ  Արցախից բռնի տեղահանված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ (փախստական) ստացած անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս լիազոր մարմինը վերջիններիս հանում է ՀՀ տարածքից դուրս՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից: Նույն վարքագիծը չի դրսեւորվում, սակայն, ՀՀ-ում մշտական բնակություն հաստատած այլ օտարերկրացիների եւ փախստականների նկատմամբ: ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող այլ անձանց համար սահմանված չէ ՀՀ-ում հաշվառվելիս այլ երկրի տարածքում վերջինիս հաշվառման հասցեից հանելուն վերաբերող որեւէ օրինական ընթացակարգ, նույն մոտեցումը պետք է լինի նաեւ Արցախից բռնի տեղահանված անձանց նկատմամբ: Հակառակ դեպքում, չարաշահվում են ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված՝ օրինականության եւ պետական մարմինների՝ միայն այնպիսի գործողություններ կատարելու սկզբունքը, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, ինչպես նաեւ Սահմանադրության 29-րդ հոդվածով սահմանված՝ խտրականության արգելքի սկզբունքն, ինչպես նաեւ <<Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ վարչարարության օրինականության, 7-րդ հոդվածով սահմանված՝ կամայականության արգելքի սկբունքները, քանի որ լիազոր մարմնի կողմից ցուցաբերվում է տարբերակված մոտեցում նույնական հանգամանքներով դեպքերի նկատմամբ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում ենք Ներքին գործերի նախարարությանը.

  1. դադարեցնել Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս ՀՀ տարածքից դուրս՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից հանելու՝ օրենքին չհամապատասխանող պրակտիկան:
  2. սեփական նախաձեռնությամբ վերացնել Արցախից մինչեւ այժմ բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս Արցախի(Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից հանելու վերաբերյալ անձնագրերում կատարված նշագրումները:

Նշված կետերը չբավարարելու դեպքում, եթե լիազոր մարմինը անվավեր չճանաչի իր կնիքով հաստատած հաշվառումից հանելու փաստաթղթերը, մենք ստիպված ենք լինելու կոլեկտիվ հայց ներկայացնել դատարան՚:

  • Հարգանքով, <<Հանուն Հադրութի>> ՀԿ Լ. Հայրիյան
  • <<Շուշիի դեօկուպացիա>> Վ. Կարապետյան
  • <<Վերադարձ դեպի Քարվաճառ>> ՀԿ Դ. Եղիազարյան
  • <<Վերադարձ դեպի Քաշաթաղ>> ՀԿ  Կ. Մովսիսյան
  • <<Հարմոնիա>> Շուշիի կանանց ՀԿ  Դ. Առուստամյան
  • <<Արցախի Թեքեյան մշակութային միություն>> ՀԿ Ն. Մարտիրոսյան
  • <<Արցախի Թեքեյան մշակութային միություն>> ՀԿ Ա. Թովմասյան
  • <<Կենդանիների պաշտպանություն Արցախում>> ՀԿ Գ. Առստամյան
  • <<Վերադարձ դեպի Դիզակ>> ՀԿ Մ. Քարամյան