ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
2024 թ.-ին 7 զորավարժություն կարվի
22.01.2024 18:19

    ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ    

Հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը
Դրանք տեղի կունենան Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի տարածքում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ 2024 թվականին ծրագրված են կազմակերպության յոթ համատեղ զորավարժություններ, որոնք տեղի կունենան Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի տարածքում: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում և 16-րդ լիագումար նիստում: Բացի այդ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ՀԱՊԿ-ը բարդ պայմաններում է գործել. <<Ստեղծված քաղաքական իրողությունները հրատապ պահանջում են իրավական հիմքերի հետագա կատարելագործում, որոնք կանոնակարգում են մեր կազմակերպության գործունեության և զարգացման բոլոր ուղղությունները>>, – ասել է նա:

Այս առնչությամբ, կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով, առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում միջխորհրդարանական համագործակցությունը: Նա հավելել է, որ աշխարհում ստեղծված իրադրությունն, ամենայն ակնհայտությամբ, պահանջում է նաև աշխատանքի խորացում տեղեկատվական-վերլուծական և կանխատեսման ուղղություններում: