ՀՐԱՏԱՊ //
«Հայաքվեի» օրենսդրական նախագիծը հասել է կարևոր հանգրվանի
Ազգային ժողովում պաշտոնապես քննարկվելու է «Հայաքվեի» օրենսդրական նախաձեռնությունը, որը մոտ 60000 ստորագրությամբ նախագծով հասել է քվեարկման փուլ: Ի աջակցություն այդ նախագծի «Հայաքվեի» նախաձեռնող խումբն՝ ի դեմս Ավետիք Չալաբյանի հրավիրում է քաղաքացիներին Ազգային ժողովի Բաղրամյան մուտքի մոտ երկուշաբթի՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 10:00-ին:
«ՔՊ-ն բացահայտ ցանկանում է ձախողել «Հայաքվեի» ներկայացրած օրենքի նախագծի ընդունումը»,-հայտարարել է Ա. Չալաբյանը՝ հավելելով. «Նրանք բացահայտ ցանկանում են ձախողել մեր օրենքի նախագծի ընդունումը. ձախողել, որպեսզի կարողանան մեկընդմիշտ փակել Արցախի հարցը և արդեն թղթով այն հանձնել թշնամուն, որպեսզի կարողանան հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և Հայաստանը վերածել թուրքական խաչմերուկի»: Կոչ է արվում «Հայաքվեի» բոլոր աջակիցներին նշված ժամին հավաքվել Ազգային ժողովի մուտքի մոտ՝ միասնականություն և վճռականություն ցուցաբերելու:
Նշենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկել է Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։