ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ-ում կկայանան լսումներ քաղաքացիական նախագծի շուրջ
23.11.2023 19:24

     ԱԺ  ԼՍՈՒՄՆԵՐ   

Սպասվում է ՀայաՔվե նախաձեռնությանն առնչվող երեք կարևոր իրադարձություն

Ըստ ՀՀ ԱԺ հաղորդմամբ՝ ,,Հայաստան,, խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` ,,Հայաքվե,, քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:

Ըստ  ՀայաՔվեի հաղորդման՝ ,,Առաջիկա օրերին ՀՀ Ազգային ժողովում սպասվում է ՀայաՔվե նախաձեռնությանն առնչվող երեք կարևոր իրադարձություն

  1. Նոյեմբերի 24-ին` ՀայաՔվեի օրակարգային հարցի մասին խորհրդարանական լսումներ` լայն հանրային շրջանակների ընդգրկմամբ:
  2. ՀայաՔվեի օրակարգային հարցի մասին ԱԺ հայտարարության նախագծի քննարկում` խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ:
  3. Դեկտեմբերի 4-ին՝ ՀայաՔվեի օրինագծի քննարկում ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում: