ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԱԿ-ի առաքելության այցը եղել է կողմնակալ, պետք է պրոֆեսիոնալ, պատշաճ առաքելության գործուղում
31.10.2023 13:31

      ԿՈՉ   //   

Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գնահատականն ու կոչը՝ համառոտ

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը hիասթափված է հոկտեմբերի 1-ին Արցախ (Լեռնային Ղարաբաղ) ՄԱԿ-ի առաքելության այցի արդյունքներից, որը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Արցախի ամբողջ հայ բնակչությունն արդեն փախել էր ադրբեջանական վերջին ներխուժումից հետո բռնի տեղահանման պատճառով։ Այս մասին Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտնել է X սոցկայքի էջում:

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին պատրաստել պատշաճ առաքելություն դեպի Արցախի Հանրապետություն, որը կներառի հակամարտությանը չեզոք երկրների միջազգային թիմի անդամներին՝ տեղում ներկա իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն իրականացնելու համար: Արցախում հայերի իրավունքները ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է գործի պրոֆեսիոնալ, անկողմնակալ և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ներկայացված արժեքներին նվիրվածությամբ»,- ասվում է հայտարարությունում։