ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«Կանխիկ աջակցություն՝ Հայաստանում հյուրընկալող ընտանիքներին» ծրագիր
01.04.2021 15:33

     ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  //  ԻՐԱԶԵԿՈՒՄ   

Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվել է

Սյունիքի և Տավուշի մարզերում արցախցիներին հյուրընկալող ընտանիքներին։

2020 թ․ պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված արցախցիներին հյուրընկալող ընտանիքներին տրամադրվող աջակցության ծրագիրը շարունակվում է: «Կանխիկ աջակցություն՝ Հայաստանում հյուրընկալող ընտանիքներին» ծրագրի շրջանակում հայաստանցի հյուրընկալներին տրամադրվում է  30,000 դրամ՝ յուրաքանչյուր չափահաս արցախցու համար։ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ ու տեխնիկական աջակցությամբ,  կփոխանցվի շուրջ 295 միլիոն դրամ։ Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվել է Սյունիքի և Տավուշի մարզերում արցախցիներին հյուրընկալող ընտանիքներին։

Հարգելի՛ շահառուներ, եթե Ձեր դիմումը հաստատվել է, խնդրում ենք սպասել գումարի փոխանցման վերաբերյալ հաղորդագրությանը։ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն