ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Բազմամարդ հանրահավաք. այսօր 18։00-ին Հանրապետության հրապարակում, կորոշեն սեպտեմբերի 26-ի անելիքը
25.09.2023 12:24

      ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ       ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Երեկվա բազմամարդ հանրահավաքից հետո, այսօր 18։00-ին կրկին հավաք է հայտարարված Հանրապետության հրապարակում՝ ամփոփելու օրը և պլանավորելու սեպտեմբերի 26-ի անելիքները: Ընդդիմադիրները պահանջում են վարչապետի հրաժարականը, արցախցիների անվտանգ տարհանումը Հայաստան։

Չնայած ոստիկանության բռնություններին՝ անհնազանդության ակցիաները  մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են ամենօրյա ռեժիմով: <<Այս պահին ունենք 200-ից ավել բերման ենթարկված քաղաքացի: Ընդդմադիր պատգամավորները և փաստաբանները զբաղվում են քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ։ Մեզ հարկավոր է ծնկի բերել իշխանական ռեպրեսիվ համակարգին։ Այսօր բողոքի ակցիաները սկսվել էին վաղ առավոտից՝ ժամը 08:00-ից>>,-հայտնում է ընդդիմությունը: